ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական 5 ընկերության դեմ
ԱՄՆ-ի գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել մի շարք ընկերությունների և անձանց նկատմամբ, որոնք համահունչ չեն գործել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ են հայտնվել 20-ից ավել երկրներում գործող ավելի քան 120 անձինք և ընկերություններ, որոնցից 5-ը թուրքական են:
Բրիտանական «Reuters» պարբերականի հետ զրույցում Վաշինգտոնի ներկայացուցիչը, անդրադառնալով պատժամիջոցների ենթարկված թուրքական ընկերություններին, ասել է, որ նման գործողությամբ թիրախավորվել են Թուրքիայի առանցքային կազմակերպություններին ու այն անձանց, ովքեր ՌԴ-ի հետ զբաղվել են ծովային առևտրով՝ շրջանցելով սահմանված պատժամիջոցները։
Վաշինգտոնի ներկայացուցիչն ԱՄՆ-ի այդ քայլը որակել որպես «նախազգուշական կրակ»:
Իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գանձապետարանի որոշմանն մասին նշել է. «Վաշինգտոնը շարունակելու է քայլեր ձեռնարկել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են Ռուսաստանին և Ուկրաինայում ընթացող պատերազմին»։
Պատժամիջոցների ենթարկված թուրքական 5 ընկերությունները ստորև.
1. «Artvin Maritime and Trade LLC»
2. «Azu International Bilgi Teknolojileri ve Dis Ticaret LLC»
3. «Dexia Financial Products Services LLC»
4. «Salda Managment Maritime and Trade LLC»
5. «Smart Tading Transportation Industry and Trade LLC»:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում