Ամերիկացի օրենսդիրները ԵՄ-ին կոչ են արել ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Կոնգրեսի ավելի քան 130 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը համատեղ նամակ է ստորագրել, որը Եվրամիությանը կոչ է անում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելին ուղղված նամակում օրենսդիրները հայտարարել են, որ Իրանը «ահաբեկչության առաջատար հովանավոր պետությունն է», եւ որ տասնամյակներ շարունակ ԻՀՊԿ-ն «ազատ եւ բացահայտ դավադրություններ է իրականացրել ԵՄ երկրներում», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք հասկանում ենք իրավական բարդությունները, որոնք կապված են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետ՝ համաձայն ԵՄ թիվ 931 ընդհանուր դիրքորոշման, եւ լիովին գիտակցում ենք, որ այդ որոշումը պետք է կայացվի դատական կամ համարժեք իրավասու մարմնի կողմից»,-հայտարարել են օրենսդիրները:
Նամակի հեղինակները նաեւ հղում են անում Վեսթ Փոինթում ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հետազոտությանը, որում ասվում է, որ Իրանը «առնվազն 33 դավադրություն է հրահրել Եվրոպայում քաղաքացիներին լրտեսելու, առեւանգելու եւ սպանելու նպատակով» վերջին հինգ տարվա ընթացքում:
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, քանի դեռ ԵՄ առնվազն մեկ անդամ պետության դատարանի կողմից համապատասխան որոշում չի կայացվել:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում