Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում ձյուն է տեղացել
Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում՝ Ալ-Բահա նահանգում, Պարսից Ծոցի երկրներում ավանդական շոգ սեզոնին ընդառաջ ձյուն է տեղացել, հաղորդում է «Արաբի 21» տեղեկատվական պորտալը։
Հրապարակման մեջ նշվում է, որ քաղաքի բնակիչները, սոցցանցերի օգտատերերը ձնով ծածկված փողոցների լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակել։ Փողոցներից տեխնիկայով մաքրում են ձյունը, ինչպես նաեւ ջրափոսերում լողացող կոտրված սառույցի կտորները։
Սաուդյան Արաբիայի մի շարք նահանգների, այդ թվում՝ Մեքքայի իշխանությունները վատ եղանակի, հորդառատ անձրեւների եւ քամիների պատճառով չորեքշաբթի բոլոր ուսումնական հաստատություններում չեղարկել են դասերը։ Հարեւան երկրներում՝ Կատարում եւ Քուվեյթում եղանակի կանխատեսման համաձայն, հինգշաբթի օրվանից մինչեւ հանգստյան օրերի վերջ, այնտեղ նույնպես առատ տեղումներ են սպասվում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի