Պենտագոնն ուղղակիորեն մասնակցում է Ռուսաստանի դեմ կիբեռհարձակումների մշակմանը. ՌԴ ԱԴԾ
Ռուսաստանի դեմ կիբեռհարձակումները մշակվում են Պենտագոնի միացյալ հրամանատարության անմիջական մասնակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Կիբեռհարձակումները մշակվում են Պենտագոնի միացյալ հրամանատարության անմիջական մասնակցությամբ՝ միջազգային (Anonymous, Silence) եւ ազգային (Ghost Clan՝ ԱՄՆ, RedHack՝ Թուրքիա, GNG՝ Վրաստան, Squad 303՝ Լեհաստան եւ այլն) հաքերային խմբավորումների հետ փոխգործակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱԴԾ-ն հնարավորություններ ունի «պարզելու կոնկրետ անձանց, կազմակերպություններին, ինչպես նաեւ իրական պատվիրատուներին, որոնք ներգրավված են ռուսական ենթակառուցվածքի վրա հաքերային հարձակումներին, եւ նրանց պատասխանատվության ենթարկելու»։
ԱԴԾ-ի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի դեմ զանգվածային հաքերային հարձակումների համար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն օգտագործում են Ուկրաինան: Ուկրաինական ցանցային ենթակառուցվածքի օգնությամբ Արեւմուտքը կիրառում է կիբեռզենքի նոր տեսակներ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի