Թաիլանդի կառավարությունը զբոսաշրջիկներին նախազգուշացրել է երկիր միրգ ներկրելու համար բանտային ժամկետների մասին
Թաիլանդի գյուղատնտեսության նախարարությունը զբոսաշրջիկներին հիշեցրել է, որ թարմ մրգերի ներմուծումը երկիր առանց բուսասանիտարական հավաստագրի կարող է հանգեցնել 20 հազար բաթի (580 դոլար) չափով տուգանքի կամ մեկ տարվա ազատազրկման, հայտնում է Asean News պորտալը:
Պորտալի տվյալներով՝ Թաիլանդի գյուղատնտեսության նախարար Ռապիպհաթ Չանթարասրիվոնգն ընդգծել է, որ այս օրենքը վերաբերում է ինչպես թաիլանդցիներին, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկներին։
Չանթարասրիվոնգը հավելել է, որ գյուղատնտեսության նախարարությունը եւ Թաիլանդի օդանավակայանների հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցում են այս օրենքի կիրարկումն ապահովելու համար: Դրա խախտման դեպքում մեղավորին, բացի ազատազրկման ժամկետից եւ տուգանքից, սպառնում է վիճելի գույքի, այսինքն՝ ներմուծված մրգերի բռնագրավում եւ ոչնչացում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի