Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության Տեղ գյուղի վրա ադրբեջանական կողմի զինված հարձակման առնչությամբ:
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի Տեղ բնակավայրի շրջանում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։ Սա հիշեցում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, և մենք կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և շփման գծի հայկական կողմի գրավյալ դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար: Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:
Առաքելությունը կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ հրադադարի, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել