Նույնիսկ Ալիևը չի պնդել, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս․ Բագրատ Միկոյան
News.am-ը գրում է․ «Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս», - այսօր՝ ապրիլի 12-ին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՔՊ-ան պատգամավորի Արցախի ինքնորոշման վերաբերյալ հարցին։
Քանի որ «Մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունվել են 2007 թվականին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, News.am-ը մեկնաբանության խնդրանքով դիմեց երկրորդ նախագահի գրասենյակ։
Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն, մեզ հետ զրույցում ասաց․ «Բազմիցս հանգամանալից եւ սպառիչ անդրադարձել ենք այս հարցին: Չկրկնվելու համար, մեջբերեմ նախորդ տարի նոյեմբերի 14-ին գրասենյակի արձագանքից մի հատված․
«2007 թվականին բանակցային ծանր ջանքերի շնորհիվ բանկացային սեղանին հայտնված Մադրիդյան սկզբունքերով ոչ միայն չկար եւ չէր էլ կարող լինել Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, այլեւ առաջին անգամ միջազգայնորեն ընդունելի եւ երաշխավորվող էր դառնում Արցախի ինքնորոշման իրավունքը: Մադրիդյան սկզբունքերն այլեւս հրապարակված են, եւ նույնիսկ Ալիեւի կամ որեւէ այլ թուրքի մտքով այսքան ժամանակ չի անցել պնդել, թե դրանցում Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս...»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել