Մեղադրում եմ. Հայոց պատմության ողջ ընթացքում ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ. Րաֆֆի Հովհաննիսյան
Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգության» առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, որն իր հայտարարությունը վերնագրել է
Հայտարարությունում ասվում է.
«Մեղադրում եմ:
Արթուր, Հենրիկ, Նարեկ, Մկրտիչ:
Նրանցից առաջ՝ ողջակիզված 15 ոսկե տղերք։
Ձեր գերագույն մեղքով՝ լքված ու մենության մեջ զոհված, հարյուրներով մահվան մատնված, հազարներով դավաճանված լույս զինվորներ։
Ամեն մեկն՝ իր անունով, ընտանիքով, ապագայով և արյամբ։
Ձեր տարիների՝ որքան որ կան, անցյալ և մնացյալ, մեր բոլոր նահատակների թիվ մեկ պատասխանատուն և հանցավորը՝ թշնամյաց հանգույն, դուք եք, գերագո՛ւյն գլխավոր։
Մեղավորության սլաքն ուրիշ տեղեր ուղղելու՝ ձեր, կողակցիդ, կամակատարներիդ փորձերը պարզապես և անամոթաբար անԱստված են, սաղմոսներով անսքողելի։
Դուք ոչ մի բանով, ոչ մի հյուսված բառով կամ արարով սքողելի չեք։
Զինվորասպան եք, քաղաքացիասպան և հայրենասպան՝ ոչ միայն երեկ կամ այսօր, այլև յուրաքանչյուր բացվող օր։
Խաղաղության պատրանքով Հայրենիքին պատերազմ և պարտություն երաշխավորած, սահմանադրական ուխտդ դրժած, աթոռապաշտ աղոթքիցդ կառչած՝ դարձել եք, դառնալու եք նզովքը հայոց սերունդների։
Այո՛, ես, մյուսը… ամեն մեկն իր հերթին տառապում է մեր ահավոր սխալներով ու զանցանքներով։
Բայց, գերագույն գլխավոր մեղավոր, ձեր խոսքի, ձեր արարքի, ձեր որոշման, հայրենի տարածքի հերթական կորուստների և վաղվա թաղումների միջև կապը ուղիղ է, տանում է ձեզ և դարձյալ ձեզ։
Հայոց պատմության ողջ ընթացքում պատասխանատվությունից այսպես փախչող, սեփական վախերն ու արատները ժողովրդի վրա այսպես բարդող, հայրենապիղծ ոսոխին այսքան ենթակա աթոռակից չի եղել երբևէ։
Իսկ այս «մանդատը» ոչ մեկը ձեզ չի տվել՝ դրժումից առաջ, թե հետո։
Ինքնաբացարկի արժանապատվություն չունեք՝ հայտնի է և շատոնց ապացուցված։ Ուրեմն շարունակեք՝ որքան կարող եք՝ նստեք, զիջեք, հանձնեք, սպանեք, արդարացեք, բարդեք, շեղեք, հերյուրեք, խաղեր տվեք…
Նժարի վրա միայն Հայրենիքն է, ազգն ու պետությունը, մի լուսավոր քաղաքակրթություն, որը տևապես փորձեցին ոչնչացնել չարի օտար իշխանությունները։
Հիմա դուք եք։ Կդիմանանք։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել