Էնցո Ֆերնանդես․ Մենք չենք վախենում «Ռեալից»
Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 22-ամյա հարձակվող Էնցո Ֆերնանդեսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կմրցեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
«Ֆրենկ Լեմպարդը պատմեց մեզ իր պատմութունը, թե ինչպես են 2012-ին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այն ժամանակ էլ «Չելսին» ծանրագույն շրջան էր ունեցել։
Մենք չենք վախենում «Ռեալից»։ Մենք մեծ ոգեւորություն ենք զգում, քանի որ մեզ սպասվում է մեծ ֆուտբոլային հանդիպում, եւ մենք գիտենք մրցակցի որակները։
Մենք կձգտենք նրանց հեռու պահել մեր դարպասից մեր պաշտպանների օգնությամբ եւ իրացնել ամեն հնարավորությունը»,- Էնցո Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ռեալ» - «Չելսի» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ