Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը տասը կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արձակել
Կամչատկայում շարունակվում է Շիվելուչ հրաբխի ժայթքումը, տեղեկացրել է ՌԳԱ-ի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը Թելեգրամ-ալիքում։
«2023թ. ապրիլի 12, ժամը 12.54 (տեղի ժամանակով)։ Շիվելուչ հրաբխի ժայթքումը շարունակվում է։ Ըստ տեսանյութերի՝ մոխրի ժայթքման բարձրությունը կազմել է ծովի մակերեւույթից մոտ ութ հազար մետր բարձր»,- նշվել է հաղորդագրությունում։
Ավելի վաղ գրանցվել է մոխրի արձակման տասը հազար մետր բարձրություն։
Հրաբխի շլեյֆը ձգվել է 350 կիլոմետր։
Շիվելուչի ժայթքումը սկսվել է նախօրեին, վաղ առավոտյան, առաջին արտանետումները բարձրացել են մինչեւ 20 հազար մետր։
Թերակղզու արեւելքում մի քանի գյուղեր ծածկվել են մոխրով։ Բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության դուրս չգալ տներից։ Գիտնականների գնահատմամբ՝ մոխրածածկը Կլյուչի գյուղում ամենաթանձրն է 60 տարում, այնտեղ դրա հաստությունը հասել է ութ սանտիմետրի։
Շիվելուչը Կամչատկայի ամենախոշոր հրաբուխներից է։ Այն ներառում է երեք հիմնական կառույցք՝ Ստարի Շիվելուչ հրաբուխը, հին կալդերան եւ Մոլոդոյ Շիվելուչ ակտիվ հրաբուխը։ Մոլոդոյ Շիվելուչի լավայի գմբեթի բարձրությունը 2 500 մետր է։ Հրաբուխը գտնվում է Կուրիլ-Կամչատսկյան եւ Ալեուտյան կղզիների աղեղի հատման տեղում՝ 50 կիլոմետր Կլյուչի Ուստ գյուղից եւ 450 կիլոմետր Պետրոպավլովսկ-Կամչատսկից հեռու։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին