Որոտնավանքի պահակն է առաջինը տեսել վանդալիզմի ենթարկված նկարն ու տեղեկացրել բոլորին. Վաղատինի վարչական ղեկավար
Ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Այդ հայտարարությունից ժամեր անց համացանցում տեսանյութ հայտնվեց Սյունիքի մարզի Վաղատին գյուղում գտնվող 10-րդ դարում կառուցված Որոտնավանքից, որտեղ տեսանյութը տարածող հեղինակը նշում էր, որ վանքում տեղի է ունեցել վանդալիզմ, Սիսիան մտած ադրբեջանցիները վնասել են Գրիգոր Տաթևացու նկարը։
168.am-ի հետ զրույցում Վաղատին գյուղի վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյանն ասաց՝ տեղյակ է, որ նման բան է եղել։
«Հենց առաջին օրը տեղյակ եմ եղել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ով է դա արել, ապա չեմ կարող ասել, այդ տեղեկությունը հավանաբար ոստիկանությունից ճշտեք։ Հենց տեղեկացանք, որ Որոտնավանքում նման բան է եղել, միանգամից զանգահարել ենք ոստիկանությանը։ Վանքում պահակ ունենք, առաջինն ինքն է տեսել և տեղեկացրել է մեզ»,- նշեց Հայկ Հովհաննիսյանը։
Ըստ նրա, միայն մասնագետները կարող են ասել՝ վնասված նկարը նույնությամբ կվերականգնվի՞, թե՞ ոչ։
«Ինքս առաջին անգամ եմ տեսնում, որ Որոտնավանքում նման բան լինի։ Եթե չեմ սխալվում՝ նմանօրինակ բան եղել էր նաև 8-9 տարի առաջ։ Հիմա այս սեզոնին եկեղեցի ակտիվ այցելում են»,- եզրափակեց Վաղատինի վարչական ղեկավարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից