Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանին կապող տրանսպորտային ուղու շուրջ Հայաստան-Ադրբեջան դիրքորոշումների միջև մեծ «տարածություն» չկա. Տոյվո Կլաար
«Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի հարցում Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններին:
Տոյվո Կլաարն ասաց, որ Բրյուսելում ղեկավարների միջև եղել է բավականին մանրամասն քննարկում Ադրբեջանը Նախիջևանին Հայաստանով կապող կապի շուրջ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետք է այն կառուցվի: Ըստ նրա, իրենք հասել են որոշակի ընդհանուր ըմբռնումների:
«Այս ամենի իրականացումը թողնվել է փոխվարչապետերի աշխատանքային խմբի վրա, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը հանդիպել են ռուս գորխընկերոջ հետ»,- ասաց Կլաարը:
Տոյվո Կլաարի կարծիքով՝ կողմերի դիրքորոշումների միջև մեծ տարածություն չկա և մի փոքր ավելի ինտենսիվ աշխատանքով կարելի է կամրջել տարակարծությունները՝ հասնելով ըմբռնման, թե ինչպես ապահովել այս տրանսպորտային կապը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին