ԱՄՆ-ի դաշնակիցները դժգոհություն են հայտնել դիվանագիտական խողովակներով տվյալների արտահոսքի կապակցությամբ. Bloomberg
Վաշինգտոնի դաշնակիցներն օգտագործում են դիվանագիտական խողովակները՝ Պենտագոնի եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների գաղտնի փաստաթղթերի արտահոսքի վերաբերյալ բացահայտ դժգոհություն հայտնելու փոխարեն: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը։
«Իրենց պահանջները բացահայտ արտահայտելու փոխարեն, դաշնակիցներն օգտագործում են դիվանագիտական ուղիները եւ դրանք օգտագործում են մեծ հաջողությամբ»,-գրում է գործակալությունը՝ նշելով, որ արտահոսքի հետ կապված միջադեպը «անհարմար խոսակցություններ» է առաջացրել մի քանի երկրների ներկայացուցիչների հետ փակ դռների հետեւում: Bloomberg-ն ընդգծում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը «անհարմար բանակցությունների շարք» է ունենալու արտերկրում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի եւ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ ապրիլյան հանդիպումների ընթացքում:
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստուգում է համացանցում հայտնված իբր գաղտնի փաստաթղթերի իսկությունը: Սինգհի խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմը միջգերատեսչական մակարդակով գնահատում է այն ազդեցությունը, որ այդ լուսանկարված փաստաթղթերը կարող են ունենալ ԱՄՆ ազգային անվտանգության, ինչպես նաեւ երկրի դաշնակիցների եւ գործընկերների վրա։
Reuters գործակալության տվյալներով՝ համացանցում տարածված փաստաթղթերը կարող են կեղծ լինել։ Փաստաթղթերը վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման նախապատրաստելու ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ծրագրերին։ Բազմաթիվ նյութեր, որոնք բացահայտում են զենքի մատակարարման ժամանակացույցի եւ զորքերի քանակի մասին տեղեկություններ, հրապարակվել են, մասնավորապես, Twitter-ում եւ Telegram-ում: Գործակալությունն ընդգծում է, որ խոսքը կարող է վերաբերել 2013 թվականին WikiLeaks կայքում ավելի քան 700 հազար փաստաթղթերի, տեսագրությունների եւ դիվանագիտական հեռագրերի հայտնվելուց ի վեր տեղեկատվության արտահոսքի ամենանշանակալի դեպքերից մեկին:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ