Թալիբները թույլատրել են ինտերնետ-սրճարանների աշխատանքը՝ կանանց մուտքն արգելելու պայմանով
Աֆղանստանում իշխանության գլուխ կանգնած արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները ինտերնետ-սրճարանների տերերին թույլ են տվել վերսկսել աշխատանքը երկրի արևմուտքում գտնվող Հերաթի նահանգում այն պայմանով, որ կանանց մուտքն այնտեղ արգելվի:
Նշվում է, որ Hasht e Subh թերթի աղբյուրների տվյալներով՝ նահանգում թալիբների դաշտային հրամանատարը նաև արգելել է մինչև 15 տարեկան տղաների մուտքը սրճարան։ Այս պահանջները չկատարելու դեպքում Հերաթում ինտերնետ-սրճարանները կարող են կրկին փակվել, ինչպես տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ։ «Թալիբան»-ի կողմնակիցները հաստատությունների աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը հիմնավորել են այն բանով, որ ինտերնետ-սրճարանները «փչացնում են երիտասարդներին»։
Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
2021 թ.-ի օգոստոսին իշխանության գալուց ի վեր թալիբները կանոնովոր կերպով ավելի ու ավելի շատ արգելքներ են սահմանում կանանց նկատմամբ։ Նրանց արգելվում է գնալ այգիներ, մարզասրահներ և հասարակական բաղնիքներ։ Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ արմատականները մի քանի սահմանափակումներ են մտցրել Փարվանի նահանգում (Աֆղանստանի հյուսիս-արևելք) կանանց վարսահարդարների աշխատանքում, այդ թվում՝ կոսմետիկայի օգտագործման հետ կապված սահմանափակումներ։
Հիմնական սահմանափակումները կապված են միջնակարգ դպրոցներ հաճախելու և բուհերում սովորելու արգելքի հետ։ Այս որոշումը քննադատության է ենթարկվել օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ