Ռայիսին կոչ է արել «միասնական ճակատ» ստեղծել Իսրայելի դեմ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի և Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել իսլամական երկրներին միավորվել Իսրայելի դեմ։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Ռայիսին գործընկերների հետ ունեցած զրույցների ընթացքում ընդգծել է «սիոնիստական ռեժիմի դեմ իսլամական երկրների միասնական ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը»։
Տեբունը համաձայնություն է հայտնել՝ նշելով, որ «Պաղեստինի ճնշված ժողովուրդը տառապում է սիոնիստական ռեժիմի դաժանությունից՝ Ռամադանի՝ բարեպաշտության և պաշտամունքի ամսվա ընթացքում»։
Ալժիրի առաջնորդը հույս է հայտնել, որ Իրանը իսլամական երկրների համագործակցությամբ «կազատի Պաղեստինի ժողովրդին սիոնիստների լծից»։
Բացի այդ, Բաշար Ասադի հետ զրույցում Ռայիսին նշել է, որ «սիոնիստական ռեժիմի հանցագործությունները վկայում են նրա թուլության ու հուսահատության մասին»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում