Հայտնի է դարձել գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո Ուկրաինայի զինված ուժերի պլանների փոփոխության մասին
Ուկրաինայի իշխանությունները վերանայել են «որոշ ռազմական ծրագրեր»՝ ԱՄՆ-ում գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով, որոնցում բացահայտվում էր երկրի զինված ուժերի վիճակը: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրը։
«Ուկրաինան արդեն փոխել է իր ռազմական որոշ ծրագրեր տեղեկատվության արտահոսքի պատճառով»,-ասվում է հրապարակման մեջ: Ընդ որում, հեռուստաալիքը չի բացահայտում, թե ինչ մտադրություններից է հրաժարվել Կիեւը եւ ինչ բնույթ են դրանք կրում:
Ուկրաինայի հակամարտության մասին Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին առաջին անգամ հայտնի է դարձել ապրիլի 7-ին: Մարտի սկզբին թվագրված ֆայլերում տեղեկություններ են պարունակվում ուկրաինական բանակի ամրապնդման հարցով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին:
Ապրիլի 8-ին հաղորդվել է համացանցում եւս հարյուր ամերիկյան գաղտնի տվյալների ի հայտ գալու մասին։ Դրանք վերաբերում են Ուկրաինային, Մերձավոր Արեւելքում եւ Չինաստանում ամերիկյան ազգային անվտանգության հարցերին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին