Ադրբեջանի կառավարության այս պահվածքը մենք համարում ենք՝ հակասում է բարիդրացիության սկզբունքներին․ Իրանի ԱԳՆ
Իրանը կարծում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները Բաքվի կողմից պերսոնա նոն գրատա հայտարարված իրանցի դիվանագետների նկատմամբ հակասում են բարիդրացիության սկզբունքներին։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը, մենք համարում ենք, որ հակասում է բարիդրացիության սկզբունքներին»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել Բաքվին «փոխադարձ հարգանք ցուցաբերել, շարժվել դեպի բարիդրացիություն», ինչպես նաև «հեռու մնալ» «տարածաշրջանի թշնամիներից», այդ թվում՝ Իսրայելի «սիոնիստներից»։
Ապրիլի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, նրանց հանձնարարվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։ Իրանի դեսպանին արտահայտվել է «վճռական դժգոհություն Ադրբեջանի դեմ իր երկրի վերջին սադրիչ գործողությունների կապակցությամբ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում