Թուրքիայում պատմել են, թե քանի տարով կբավականացնի Սեւ ծովում հայտնաբերված գազը
Թուրքիայի կողմից Սեւ ծովում հայտնաբերված գազը կարող է բավարարել կենցաղային կարիքները 35 տարի շարունակ, հայտարարել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիան 2020 թվականին Սեւ ծովում հայտնաբերել է գազի խոշոր հանքավայր, որի ծավալը գնահատել են 540 միլիարդ խորանարդ մետր։ Այն ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանն այն անվանել է ամենախոշորը երկրում։ Նա նաեւ հայտնել է, որ Սեւ ծովում հայտնաբերվել է 58 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի հանքավայր, իսկ սեւծովյան գազի ընդհանուր պաշարները հասել են 710 միլիարդ խորանարդ մետրի եւ միջազգային շուկաներում արժեն 1 տրիլիոն դոլար:
«Մեր պաշարները 710 միլիարդ խորանարդ մետր գազ են։ Դա կարող է 35 տարով բավարարել բոլոր բնակելի շենքերի կարիքները»,-ասել է Դոնմեզը CNN Türk-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ բնակչությունը կարող է սեւծովյան գազը տներում օգտագործել մայիսից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում