Էրդողանի գրասենյակից հայտնել են Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ նրա իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսին ուրբաթ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Ալ-Աքսա մզկիթի վրա Իսրայելի հարձակումներին, հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը: «Իսլամական աշխարհը պետք է միավորվի Պաղեստինում Իսրայելի հարձակումների դեմ»,-հայտարարել է Էրդողանը՝ կապված Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ընդգծելով Պաղեստինում բռնության նոր շրջանը կանխելու համար «խելամիտ մտածողության» անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ բոլոր կողմերին «ձեռնտու կլիներ առաջնորդվել ողջախոհությամբ»: Նա նաեւ կոչ է արել Ռայիսիին շարունակել ջանքերը միջազգային հարթակներում սրբավայրերի կարգավիճակի պահպանման ուղղությամբ ՝ սկսած Իսլամական համագործակցության կազմակերպությունից եւ Միավորված ազգերի կազմակերպությունից: Էրդողանը նաեւ ընդգծել է եվրոպական տարբեր քաղաքներում թուրքական դեսպանատների առջեւ «իսլամի սուրբ Ղուրան գրքի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների դեմ այդ միասնության ցուցադրման կարեւորությունը», նշում են թուրքական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ տասնյակ պաղեստինցիներ են տուժել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելցի ուժայինների հետ բախումների ժամանակ: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Ալ-Աքսայում իրականացված ռեյդի արդյունքում 350 մարդ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը իսրայելական կործանիչներն ու տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության տարածքի վրա հրթիռների արձակման: Ուրբաթ գիշերը Իսրայելը գնդակոծել է Գազայի հատվածը եւ Լիբանանը՝ հայտարարելով, որ իր թիրախը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն է՝ ի պատասխան երկու տարածքներից Իսրայելի ուղղությամբ արձակված մի քանի տասնյակ հրթիռների:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում