Մումիաների շնորհիվ գիտնականները վերականգնել են հին աշխարհի կլիման
Մումիաների շնորհիվ գիտնականները վերականգնել են հին աշխարհի կլիման, գրում է Phys.org-ը՝ International Journal of Wood Culture-ի վրա հղումով։
Մասնագետները վերլուծել են փայտե ցուցանակները, որոնք հռոմեական ժամանակաշրջանում հանգուցյալի մարմնին ամրացրել են նախքան նրան զմռսողին հանձնելը: Այս արտեֆակտները ավելի շատ տեղեկություններ են պարունակում, քան անուններ: Գիտնականները ուշադրություն են դարձրել ծառի վրա տեսանելի օղակներին։ Յուրաքանչյուրը նշանակում է տարին, եւ դրանց ձեւով կարելի է դատել եղանակի մասին։ Օրինակ, նեղ օղակները կարող են խոսել չոր ժամանակաշրջանի մասին։
Փայտի մի քանի կտոր քիչ է հնության կլիմայի մասին պատկերացում կազմելու համար։ Բայց մումիաների վրա բավականաչափ ցուցանակներ են պահպանվել։
«Կան հազարավոր ցուցանակներ աշխարհի թանգարաններում, եւ դրանք պատրաստված են բազմաթիվ տարբեր ծառատեսակներից»,-ասում է հնագետ Ֆրանսուա Բլոնդելը:
Նոր հետազոտության մեջ հաշվի են առնվել 300 նմուշ։ Այսպիսով, գիտնականները նախնական պատկերացում են ստացել այն մասին, թե ինչպիսին է եղել կլիման արեւելյան Միջերկրական ծովում, ժամանակակից Լիբանանի տարածքում, հունական կղզիներում եւ Նեղոսի գետաբերանում։ Հենց այստեղ են աճել ծառերը, որոնցից ստեղծվել են վերլուծված նմուշները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից