Ինքնաշեն անօդաչուն ընկել է Խիմկիի ՀՕՊ արտադրող «Ֆակել» գործարանի տարածքում. Mash
Մերձմոսկովյան Խիմկիի «Ֆակել» գործարանի տարածքում, որտեղ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր են արտադրվում, հայտնաբերվել է ինքնաշեն անօդաչու սարք՝ խցիկներով, տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։
Ալիքի տվյալներով՝ ընկած անօդաչուի չափերն են 30x30 սանտիմետր, այն հիշեցնում է քվադրոկոպտեր՝ կորպուսին ամրացված խցիկներով։ Հայտնաբերել են գործարանի պահապանները՝ տարածքը զննելիս։
Անհայտ անօդաչուն, նախնական տվյալներով, ընկել է գործարանի տարածքում կապի խլացուցիչների պատճառով։ Ներկայում իրավապահները փնտրում են նրա տիրոջը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բրյանսկի մարզում «Սլավա» կոմբինատի մոտ ուկրաինական ինքնաթիռի ընկնելուց հետո հայտնաբերվել են երկու փոս եւ ավիառումբերի բեկորներ։ Ապրիլի 5-ին ուկրաինական թեթեւ շարժիչով ինքնաթիռը կործանվել էր Բրյանսկի մարզում։ Օդաչուն՝ Ալեքսանդր Մորոզովը, փախուստի պահին կալանավորվել է սահմանապահների կողմից, նրա մոտ գտել են ինքնաձիգ եւ զրահաբաճկոն։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս