Orion Summit 2023-ին են միացել հեղինակավոր բանախոսներ
Հունիսին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցների բանախոսներին է միացել Ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային և քլիրինգի կորպորացիայում: Ջեֆ Ինգբերն անհատական քննարկում կանցկացնի «Ինչու են ձախողվում ստարտափները» թեմայով:
New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին կմիանա «Տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտներում ներդրումների ու նորարարության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը: New York համալսարանը լավագույնների վարկանիշում 39-րդն է, իսկ Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենթորության ծրագիր է իրականացնում:
Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանն իր փորձը կկիսի «Թվային Ջուղա ցանցը՝ հանուն հայկական նորարարության, գիտության ու տնտեսության դիրքավորման նպատակի» պանելային քննարկման ընթացքում: Մինչ Francisco Partners-ին միանալը, Նահաբեդյանը եղել է Blackstone Insurance Solutions-ի գործադիր տնօրեն, ֆինանսների և գործառնությունների բաժնի ղեկավար, Blackstone Credit-ի գլխավոր տնօրենի տեղակալ:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:
Orion Summit 2023 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովի պաշտոնական կայքը պարբերաբար համալրվում է միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությամբ: Կայքի միջոցով հնարավոր է նաև գրանցվել նյույորքյան գագաթնաժողովին մասնակցելու համար:
Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:
«Orion»-ի մասին
«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ