Կրեմլը Բելառուսում միջուկային զենքի տեղակայումն անվանել է պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնմանը
Կրեմլում հայտարարել են, որ Բելառուսում նախատեսվող ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը պատասխանն է ՆԱՏՕ-ի մոտենալուն Ռուսաստանի սահմաններին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
«ՆԱՏՕ-ն ընդլայնվում է դեպի Ռուսաստանի սահմաններ։ Ռուսաստանը չէ, որ իր ռազմական ենթակառուցվածքով մոտենում է ՆԱՏՕ-ի սահմաններին, սա հակառակ ուղղությամբ շարժում է»,- ասել է նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ճեպազրույցի ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի խոսքերը Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի ծրագրերի մասին։
«Մտահոգվելով մեր անվտանգության մասին՝ մենք, բնականաբար, միջոցներ ենք նախաձեռնում, որպեսզի ապահովենք այն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարության այս որոշումը նպատակ ունի հավասարակշռել ուժերի հարաբերակցությունը Եվրոպայում։
«Եվ ամեն անգամ, երբ ՆԱՏՕ-ն մոտենում է մեր սահմաններին, (Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում), որպեսզի նորից հավասարակշռի անվտանգության ամբողջ կառուցվածքը մայրցամաքում»,- նշել է Պեսկովը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ չի կարելի վստահել Ռուսաստանին եւ նրա խոստումներին այն բանից հետո, երբ ընդունվել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշում։ Մինչդեռ այդ որոշումն ընդունելուց մի քանի օր առաջ, ռուս-չինական համատեղ հռչակագրում նշվել էր, որ կողմերը ձեռնպահ կմնան իրենց տարածքներից դուրս միջուկային զենք տեղակայելուց, նշել է Սթոլտենբերգը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին