ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ շուտով Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ
Հյուսիսատլանտյան դաշինքը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Շվեդիան Ֆինլանդիայից հետո դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Այս մասին ապրիլի 4-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա»,-ասել է նա Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից առաջ, որի ժամանակ տեղի կունենա դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հանդիսավոր արարողությունը: Երկիրը կդառնա կազմակերպության 31-րդ անդամը։
Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կարող է շաբաթներ կամ ամիսներ պահանջել: Առայժմ Շվեդիայի ընդունումը չեն վավերացրել դաշինքի երկու անդամներ՝ Հունգարիան եւ Թուրքիան։ Անկարան, մասնավորապես, մեղադրում է Շվեդիայի կառավարությանը քուրդ ծայրահեղականների դեմ ոչ բավարար ակտիվ պայքարի մեջ, ինչը վավերացման պայմաններից մեկն է: Սթոլթենբերգը նշել է, որ այդ թեմայով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, եւ նա վստահեցրել է, որ առաջիկայում առաջընթաց կլինի։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը՝ Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքն իր տարածքում այլ անդամ երկրների զինվորականներ չի տեղավորի առանց Հելսինկիի համաձայնության: Նա նաեւ նշել է, որ Ֆինլանդիայի հետ բանակցություններում դեռեւս չի քննարկվում երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մշտական բազաներ հիմնելու հարցը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս