Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության մասին փաստաթուղթը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը։
Այժմ նշված փաստաթուղթը կփոխանցվի ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին։ Դրանից հետո Հանրապետությունը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը ստորագրման պահը «պատմական» է անվանել։ Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման փաստաթղթերը փոխանցել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ընդունելության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բրյուսելում՝ կազմակերպության կենտրոնակայանում, որտեղ այդ օրը բացվում է դաշինքի երկրների արտգործնախարարների պլանային երկօրյա հանդիպումը: Դրան կմասնակցեն Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն եւ պաշտպանության նախարար Անտտի Կայկկոնենը: Հանրապետությունը կդառնա դաշինքի 31-րդ անդամը։ Ֆինլանդիան Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին հայտ է ներկայացրել 2022 թվականի մայիսին, սակայն Թագավորության անդամակցությունը շարունակում է արգելափակել Թուրքիան, քանի որ Ստոկհոլմը մինչ օրս չի կատարել Թուրքիայում ահաբեկչության մեջ մեղադրվող քուրդ փախստականներին արտահանձնելու Անկարայի բոլոր պահանջները:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ