LVMH-ի նախագահ Բեռնար Առնոն ըստ Forbes-ի դարձել է ամենահարուստ մարդը
LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն գլխավորել է 2023 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը՝ ըստ Forbes ամսագրի։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է երեքշաբթի հրատարակության կայքում։
Ամսագրի տեղեկություններով LVMH-ի շահույթը, եկամուտը եւ բաժնետոմսերը գտնվում են ռեկորդային բարձր մակարդակում։ Այսպիսով Առնոյի ունեցվածքը վերջին 12 ամսում ավելացել է 53 մլրդ դոլարով՝ մինչեւ 211 մլրդ դոլար, ինչը միլիարդատերերի շրջանում դարձել է ամենամեծ շահույթը։
Իլոն Մասկը, որը գլխավորում է Tesla-ն, SpaceX-ը եւ Twitter-ը, ինչպես նաեւ նախկինում այս ցուցակում առաջատար դիրք ուներ, հայտնվել է երկրորդ հորիզոնականում: 2022 թվականի համեմատ Մասկը կորցրել է մինչեւ 39 միլիարդ դոլար, նրա կարողությունը գնահատվում է 180 միլիարդ դոլար։
Երրորդ տեղում 114 միլիարդ դոլար կարողությամբ ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Amazon-ի բաժնետոմսերի 38 տոկոսով անկման պատճառով Բեզոսը, որը նախկինում զբաղեցնում էր Forbes-ի վարկանիշի երկրորդ հորիզոնականը, կորցրել է մոտ 57 մլրդ դոլար եւ իջել երրորդ հորիզոնական։
Մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի տասնյակում ընդգրկվել են նաեւ Oracle կորպորացիայի հիմնադիրներից եւ առաջնորդներից մեկը՝ ամերիկացի Լարի Էլիսոնը (107 միլիարդ դոլար), ամերիկյան Berkshire Hathaway ընկերության ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը (106 միլիարդ դոլար), ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (104 միլիարդ դոլար), ամերիկացի ձեռնարկատեր եւ քաղաքական գործիչ Մայքլ Բլումբերգը (94,5 միլիարդ դոլար), մեքսիկացի ձեռնարկատեր Կառլոս Սլիմ Էլուն (93 միլիարդ դոլար), հնդկական Reliance Industries-ի ղեկավար Մուկեշ Ամբանին (83,4 միլիարդ դոլար) եւ Microsoft-ի նախկին գործադիր տնօրեն Սթիվեն Բալմերը (80,7 միլիարդ դոլար):
Ցուցակի վերջին 25-րդ տեղը զբաղեցրել է Nike-ի հիմնադիրներից Ֆիլ Նայթը։ Վարկանիշում չի ընդգրկվել ByteDance-ի եւ TikTok-ի հիմնադիր Չժան Յիմինգը՝ զբաղեցնելով միայն 26-րդ տեղը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ