Հաագան հայտարարել է, որ Կոսովոյի նախկին նախագահը եւ 3 հրամանատարները մեղավոր են 100-ից ավելի սպանությունների համար
Ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության նախկին նախագահ Հաշիմ Տաչին, ինչպես նաեւ Կոսովոյի խորհրդարանի նախկին խոսնակներ Յակուպ Կրասնիչին եւ Կադրի Վեսելին, «Ինքնորոշում» կուսակցության նախկին պատգամավոր Ռեջեփ Սելիմին, որոնք եղել են Կոսովոյի ազատագրական բանակի դաշտային հրամանատարներ, պատասխանատու են ավելի քան 100 սպանությունների համար։
Այս մասին հայտարարել է Հաագայի հատուկ դատախազությունը (SPO):
«Նրանք պատասխանատու են առնվազն 102 սպանությունների համար եւ կիրառել են բռնի ազատազրկում», - նշվում է SPO-ի հայտարարության մեջ։
Հատուկ դատախազության ներկայացուցիչները հավելել են, որ նշված անձինք հանցագործություններ են կատարել «հանուն համատեղ հանցավոր նպատակի իրականացման»։ Դատական նիստի ընթացքում ցուցադրվել է ճամբարներն ու այն վայրերը պատկերող քարտեզ, որտեղ պահվել են զոհերը։
Նշվում է, որ նրանց բոլորին պահել են անմարդկային պայմաններում։ Զոհերի թվում եղել են լրագրողներ, ուսուցիչներ, գյուղատնտեսության աշխատողներ եւ քաղաքական այլախոհներ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ