Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Ալեն Սիմոնյանի քայլը ճիշտ եմ գնահատում. Ես էլ մոտավորապես նույնը կանեի. Աղազարյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին

Ես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քայլը միանշանակորեն ճիշտ եմ գնահատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԱՀ նախագահը թքեր էլ իրեն դավաճան ասած քաղաքացու վրա:

«Եթե ես լինեի Ալեն Սիմոնյանի փոխարեն, մոտավորապես նման բան կլինեի: Դատապարտելի է դա, թե ոչ, թող ժողովուրդը որոշի առաջիկա ընտրությունների ժամանակ: Թող էլի այդպիսի բաներ անեն, իշխանությւան ներկայացուցիչները իրենց անկասկած նույն ձեւով կպահեն, եւ թող մեր ռեյտինգը իջնի զրո, իրենք ընտրվեն, հետո մեզ յա խնայեն, յա ուտեն, յա էլ ուրիշ բան ուտեն:

Այսօր արդեն ակնհայտ է, որ մեր ընդդիմադիր ոչ բարով գործընկերները հետաքրքիր տակտիկա են որդեգրել, գայլային որակումներով, այստեղ-այնտեղ 3-5 հոգով լոկալ առավելություն ստեղծել եւ իշխանության այս կամ այն ներկայացուցչի նկատմամբ ոչ հարգալից վարմունք որդեգրել, ընդհուպ մինչեւ կոնֆլիկտը հրահրել: Եվ Ալեն Սիմոնյանը, եւ մեր քաղաքական ուժից շատ-շատերը չեն ենթարկվելու այդ ճնշումներին: Հա, ոչինչ, որ ինձ ասաց դավաճան, ես պետք է մեծահոգի լինեմ: Այո, ինձ դավաճան են ասել, ես ժպտացել եմ, եւ դա ասաց 17 տարեկան մի աղջիկ: Իմ կյանքում այդ մի դեպքն է եղել, որ ե ռեակցիա չեմ տվել: Որովհետեւ 17 տարեկան աղջիկը չէր ինչ-ինչ քաղաքական փաստարկներ հաշվի առնելով գնահատական տալ եւ ինձ որակել դավաճան: Երեւի լսել է այս ու այն կողմից: Բոլոր մյուս դեպքերում իմ ռեակցիան եղել է ադեկվատ, որոշ դեպքերում էլ մի բան էլ ավել»,-ասաց Աղազարյանը:

Նա նկատեց, որ Ալեն Սիմոնյանին «դավաճան» ասողը սովորական քաղաքացի չէ. «Ինքն այդ ոհմակի անդամ է, որ ձեւավորվել է, որ այստեղ-այնտեղ փորձեն ինչ-որ բան ստեղծեն: Այդ ոհմակի ներկայացուցիչները իրենց պատասխանը պետք է ստանան ամեն պահի: Հիմա էլ գալիս են Արծվիկ Մինասյանի եւ մյուսների ինտելիգենտ դեպքի հետեւում թաքնվում են այդպիսի ոչ բարով քաղաքացիները՝ ոհմակի ներկայացուցիչները»,-ասաց Աղազարյանը:

Նա նշեց, որ այսօր է իմացել, որ հարձակում է եղել նաեւ վարչապետի որդու վրա. «Վարչապետի տղան ապաքաղաքականացված երիտասարդ է, ապրում է իր կյանքով եւ այս հասարակության լիարժեք անդամ է: Օգտվելով այն հանգամանքից, որ ինքն ազատ քայլում է Երեւանում, ոհմակային մոտեցմամբ հարձակվել երիտասարդի վրա, դա աններելի ու անթույլատրելի է: Ոհմակային, գայլային մոտեցումը պետք է արմատախիլ արվի»,-ընդգծեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ եղել է դեպք, որ մի աղջիկ ջուր է ցրել իր վրա, ինքը ոչինչ չի արել, ոստիկաններին ասել է՝ բաց թողեք. «Բայց մի ուրիշ դեպքում ուրիշ բան եմարել, սեղանը տվել եմ գլխներին: Ճիշտ է, եթե ես պատգամավոր չլինեմ, այդքան դուխով չեմ լինի, դա հասկանալի է: Այսինքն վաղը ես պատգամավոր չեմ լինելու, իրենք ինձ ուտելու են բառիս ուղիղ իմաստով: Ու այդ ժամանակ Էդգար Ղազարյանը, որ ուզում է մարդու իրավունքների պաշտպան դառնալ, ինձ պաշտպանելո՞ւ է, ոչ: Ինքը քմծիծաղ է տալու ու մտքում ասելու է՝ պարոն Աղազարյան, հիշո՞ւմ եք այն սուր խոսքերն իմ հասցեին»: