Ոչ բարեկամական երկրներից հայրենակիցների համար ՌԴ-ում վերաբնակվելու կարգը կպարզեցվի. Միշուստին
ՌԴ կառավարությունը կպարզեցնի ոչ բարեկամական երկրներից հայրենակիցների՝ Ռուսաստանում վերաբնակվելու կարգը հատուկ պետական ծրագրով։ Այս մասին ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի կայացած խորհրդակցությունում։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Նախագահն առաջադրել է ոչ բարեկամական պետություններից մեր հայրենակիցների ինքնակամ վերաբնակումը թեթեւացնելու խնդիրը։ Կառավարությունը նրանց համար կպարզեցնի պետական ծրագրին մասնակցությունը։ Նրանք կկարողանան հայտարարություն ներկայացնել ոչ միայն այն պետությունում, որի քաղաքացիներն են, այլեւ արտասահմանում, որտեղ ապրում են, ինչպես նաեւ մեր երկրում»,- ասել է նա։
Բացի այդ, Միշուստինի խոսքով, հարկ չի լինի թարգմանել եւ նոտարական վավերացում տալ այն փաստաթղթերին, որտեղ գրառումները պատճենված են ռուսերենով։
Փախստականների եւ ժամանակավոր ապաստարան ստացածների համար հայտարարության դիտարկումը պետծրագրին մասնակցության մասին կիրականացվի արագացված կարգով։ Կկրճատվի պահանջվող փաստաթղթերի փաթեթը, պարտադիր չի լինի ներկայացնել ծննդյան, կրթության, աշխատանքային սռաժի եւ այլ վկայականներ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ