Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվը հասել է 32-ի
Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել են ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, 10 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16 հոգունը՝ միջին ծանրության է, այդ թվում՝ 14-ամյա աղջկա։ Հինգ տուժածների վիճակը բավարար է, նրանք բուժվում են ստացիոնար պայմաններում։ Մեկ այլ տուժած հրաժարվել է հոսպիտալացումից, նա բուժվել է ամբուլատոր հիմունքներով։
Ապրիլի 2-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Street Food Bar համար 1»-ում պայթյուն է որոտացել։ Զոհը դարձել է զինվորական Վլադլեն Տատարսկին, որը ստեղծագործական երեկո էր անցկացնում սրճարանում։ Նախկինում այն բեմի մոտ, որտեղ գտնվում էր լրագրողը, պայթուցիկ սարք էր պայթել, որի հզորությունը կազմում էր ավելի քան 200 գրամ տրոտիլ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ