Վլադիմիր Վարդանյանն է տեղից վեր կացել ու մոտեցել, Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվել է․ փաստաբան (տեսանյութ)
ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ ծեծկռտուքի բռնված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, հարվածելով ՔՊ-ականին, ինքնապաշտպանվել է․ այս մասին ասաց Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հայտնելով դեպքի մանրամասները։
ՔՊ-ականները, ըստ Մելիքյանի, խեղաթյուրել են փաստերը, ասելով, թե Մհեր Սահակյանը հարձակվել է, այնինչ Սահակյանն իր տեղում նստած է եղել։
«Ագրեսիվ վարքագիծ է եղել ՔՊ խմբակցության անդամների կողմից փակ նիստի ժամանակ, որի բովանդակության մասին բնականաբար չենք կարող խոսել։ Ըստ Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանն է վեր կացել իր տեղից ու մոտեցել իրեն։ Մինչ այդ, եղել է քաղաքական բովանդակությամբ վեճ, այն, ինչ մենք մշտապես տեսնում ենք ԱԺ-ում։ Բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ ՔՊ-ի պատգամավորները հարձակվել են դահլիճում նստած ընդդիմադիր պատգամավորների վրա ու հարվածել, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այո, առաջինը հարվածել է Մհեր Սահակյանը, բայց՝ ինքնապաշտպանվելու համար»-ասաց պաշտպանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ից Մհեր Սահակյանին ձերբակալել ու բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին։ Անմիջականորեն ծագած կասկածով նա ձերբակալվել է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում