Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Թշնամին ճանապարհը փակել է Փաշինյանի հետ համաձայնությամբ

Փոխանակ Լաչինի միջանցքը բացելուն գործուն միջոցներ կիրառեինք, ստիպված արձանագրում ենք, որ Ադրբեջանը փակել է Արցախում մեկ այլ ճանապարհ ևս։ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի զինուժը գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Հետո Փաշինյանը պարզաբանեց, որ դա Ադրբեջանը փակվել է իրենց պայմանավորվածությունների արդյունքում։ Զավեշտալի է չէ՞ հնչում, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են, որի արդյունքում Ադրբեջանը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Մի պայմանավորվածությամբ Սյունիքից էլ էին մայրուղիներ տվել, Սիսիանցիների աչքը լույս, թող գնան էլի ՔՊ ընտրեն։ էնպես որ, ընդդեմ հայ ժողովրդի պայմանավորվածությունների չեմպիոն են, բայց դեռ վարչական ռեսուրսը հուսախաբ չի արել։ Հայաստանի հանրապետության ճանապարհների, բնակավայրերի կառավարումը հանձնված է մեկ հոգու, որը բոլորովին անհայտ շարժառիթներով տանում է բանակցություններ մեզ հայտնի հարցերի շուրջ, հետո մեզ դեմ տալիս ծանր իրականություն այն մասին, որ մեր երկու հանրապետությունների միջև կապը պետք է լինի շրջանցիկ, պետք է լինի չերեզ ռուս խաղաղապահներ, չերեզ Կարմիր խաչ, այն էլ՝ գրունտային ճանապարհներով։ Որովհետև համայն հայության հանգանակությամբ կառուցված լավ ճանապարհները հանձնվեց թուրքին։ Ուղղակի, բանավոր պայմանավորվածությամբ։ Ընդ որում, սա հերթական դեպքն է, երբ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը փակելուց հետո իմացավ այդ մասին, նախապես չասվեց՝ ո՞ր պայմանավորվածության, ի՞նչ փաստաղթի համաձայն, ու՞մ կողմից հաստատված՝ փակելու են։ Հիմա հետաքրքիր է՝ է՞լ ինչ եք հանձնել, որոնց մասին դեռ չգիտենք, կարող ա՞ էն սիսիանցիներին էլ եք հանձնել, վրաները խաբար չկա։

Ցավոք, վերջին օրերին ամեն օր լսում ենք, որ թշնամին կրակում է, Արցախում դիրքեր է ամրացնում, հենց առաջ է գալիս (չեմ ասում գրավում է, որովհետև առաջ է գալիս առանց խոչընդոտի), անմիջապես ամրացման աշխատանքներ է կատարում, Հայաստանի հետ սահմանին կրակում է, Ստեփանակերտը կտրում է գյուղերից, Հայաստանը կտրում է Արցախից։ Սա է պատկերը։ Ու տպավորություն է, որ Փաշինյանն ու Ալիևը սինքրոն են աշխատում։ Գիտե՞ք, անընդհատ աչքիս գալիս է էն հոլիվուդյան ֆիլմերից էպիզոդը, որտեղ բանկի ներդրված աշխատակիցը, ներսում քնեցնող գազ է բաց թողնում, բոլորը՝ աշխատակիցները, հաճախորդները, անվտագությունը քնում են, գնում հանգիստ դուռը ետնամուտքից բաց է անում, սեյֆի բանալիները տալիս իր հանցակցին, շատ հանգիստ կողոպտում են բանկը, նստում մեքենաները հեռանում են։

Նիկոլն ասում է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու նախապատրաստություն է տեսնում, իսկ Հ1-ով էլ քարոզում են Արցախից մարդկանց էվակուացնելու մասին։ Այսինքն՝ Ադրբեջանի դեմ մենք կպայքարենք հանձնելով, դատարկելով։ Ըստ երևույթին, բանակցություններով, տարբեր հանդիպումներով ոչ միայն Ադրբեջանը, այլև Արևմուտքը Նիկոլից պահանջում են՝ հանձնել Արցախը, Ստեփանակերտը մաքրել արցախցիներից և հեռացնել ռուս խաղաղապահներին։ Ինտեգրում ասվածը պարզապես միտք է, որովհետև ինտեգրում չի լինելու, եթե ադրբեջանցու ոտքը մտավ Ստեփանակերտ՝ լինելու է զտում, կամ մորթոցի։

Ժողովրդին ծանր ընտրության առաջ են կանգնեցնում՝ արտագաղթե՞լ, թե՞ սպանվել, հանձնե՞լ, թե սպանվել, սպանվե՞լ, թե ապրել Ադրբեջանի ենթակայության տակ՝ հույսով որ չեն սպանվի։ Իսկ գիտե՞ք քաղաքացիները ինչ թեմաներ են քննարկում․ ո՞րն է ավելի լավ՝ իշխանությունը, որը քեզ թալանում ա՞, թե՞ իշխանությունը, որը քեզ հա՛մ թալանում ա, հա՛մ սպանում։ Ինչ օրի եք հասցրել մարդկանց, որ երանի են տալիս, որ թալանվեն, քան թե ապրեն էն Հայաստանում, որտեղ թալանը խրախուսվում է, զոհվելը՝ երաշխավորվում։

Արդյո՞ք այս ծայրահեղ խառը ժամանակներում, երբ տարածաշրջանը բախումների շեմին է, ՀՀ պաշտոնյաներն իրենցից կախված ինչ-որ բան անում են։ Արտաքին գործերի նախարարը ճամփորդում է տուրիստական երկրներ, ԱԺ նախագահը, ԱԽ քարտուղարը ևս։ Ի՞նչ է անում Հայաստանը, բանա՞կ է զինում, դիրքե՞րն է ամրացնում, բանակցություննե՞ր է վարում։ Ինչպես երևում է՝ զբաղված են իրենց առօրյա օրակարգով, որը կապ չունի Արցախի հետ, պատերազմի հետ, ուղղակի հանդիպումներում ձեռքի հետ էդ թեման շոշափում են՝ մամուլի հաղորդագրություն կազմելու համար։ Մյուս կողմից, հնարավոր է և բանակցում են, հենց այդ թեմաներով, հենց այդ տարօրինակ տուրիստական երկրներում, բայց դա թաքուն է, իսկ եթե թաքուն է, ոչմի լավ բան այդ թաքուն հանդիպումները մեզ չեն կարող խոստանալ, այդպես չէ՞։ Իսկ, հրապարակային դաշտում, իրենք անդադար դիմում են միջազգային հանրությանը, իսկ թշնամին առաջ է գալիս։ Օրինակ բացի ամեն հինգշաբթի Լաչինի միջանցքի ու Ադրբեջանի նկրտումների մասին տեքստ կարդալուց, ի՞նչ է անում Նիկոլը, ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը, ո՞վ է տեղյակ։ Ասա դու մեկնաբան ես, փորձագետ ես, ինչ ես, ամեն հինգշաբթի մեզ տեղեկացնում ես, թե ինչ է տեղի ունեցել անցած օրերին, դու ասա ի՞նչ ես անում, ո՞ր մեկդ ինչով է զբաղվում, ինչ արդյունք ունեք։ Թե չէ՝ նստում-Ադրբեջանի պլաններից ես պատմում, նախատարաստու՞մ ես, ի՞նչ է։

Երեկ Իսրայելում բացվեց Ադրբեջանի դեսպանատուն․ Իսրայելն ու Ադրբեջանը գաղտնիք չէ, թե ինչ դաշնակիցներ են, ոնց է Ադրբեջանի բանակը Իսրայելը զինել, իսկ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի ժամանակ էլ կառավարել իր տված զենքերը։ Էդքանով հանդեձ, երեկ նոր-նոր Իսրայելում բացվեց Ադրբեջանի դեսպանատուն։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ պատերազմից 9 օր առաջ, Հայաստանը դեսպանատուն բացեց Իսրայելում՝ Իրանի հետ հարաբերությունները վատացնելով․ ի՞նչ է արել, դեսպանատունը, որևէ բան արել է՞։ Առանց դեսպանատան անգամ այդ երկրները իրար հետ աշխատում են, մեր երկիրը ի՞նչ է անում, ում հետ ոնց է աշխատում, ի՞նչ արդյունքներ ունենք։

Նիկոլն էլի ասում է՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին։ Դա միակ նախադասությունն է, որ ժամին քնից արթնացնես՝ բոլոր ՔՊ-ականները անգիր կասեն։ Բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներին միայն այդ մասին են խոսում սրանք։ Բայց չեք տեսնո՞ւմ, որ չի աշխատում։ Խաղաղություն բառը շուտ ասելուկի պես կրկնելը դեռ խաղաղության երաշխիք չէ։

Ինչ ելույթ ուզում ես ունեցի, ինչ թիվ ուզում ես բեր, ինչ օրենքի ու բանակցության ուզում ես՝ հղում արա․ փաստը հետևյալն է՝ դու բերել ես պատերազմ, բերել ես պարտություն, բերել ես կապիտուլյացիա, հետո էլի դու ես բանակցում ու էլի բերում ես պատերազմ, բերում ես զիջումներ, էլի կապիտուլյացիա, բոլորիս հանձնվել ես տալիս, բայց դու չես հանձնվում, չես ընդունում, որ չես կարողանում, չես կարող։ Սա քաղաքականությունից բան չհասկացող, բանակցություններից բան չհասկացող, կառավարումից բան չհասկացող, անպատասխանատու իշխանության գործողության արդյունք է։ Մեկ անգամ, Ռոբերտ Քոչարյանը, հարցին ի պատասխան թե դավաճաննե՞ր են, գործակալնե՞ր են Փաշինյանը և իր թիմը, պատասխանեց, թե չգիտի, բայց իր կարծիքով, եթե լինեին այդպիսին, երևի թե հենց այսպես էլ կանեին։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը օգոստոսին՝ պատերազմից երկու տարի առաջ, ձեռք էր առնում, ասում էր՝ ասում են թե Փաշինյանը եկել ա հողերը հանձնի։ Մենք հանձնող չենք, մենք պահող ենք։ Հիմա էդ մեծախոսությունից հետո, բերեց նրան, որ ո՛չ Ղարաբաղը պահեցին, ո՛չ Հայաստանն են կարողանում պահել․ իրենք խոսում են 29,800 քառակուսի կիլոմետրի մասին, Ալիևը արդեն 800 քառակուսի կիլոմետրով պակասեցնում է թիվը․ հիմա ի՞նչ, տգե՞տ են, անբախտ են, թե՞ դավաճան։ Էլի չգիտենք։

Կարճ ասած՝ հարցն այն է, որ մեկ է՝ մի օր մարդկանց համբերության բաժակները լցվելու է, ու դիմելու են այն քայլերին, որոնց, կարծես, վաղուց պետք է դիմած լինեին․ բայց դա լինելու է, երբ արդեն զիջած կլինեք նոր մի բան կամ հենց էդ փուլում կլինեք։ Բայց չէ՞ որ ցանկացած բանի կանխելն ավելի հեշտ է, քան հետևանքները վերացնելը։ Կարծում եմ՝ դեռ ուշ չէ վիճակը շտկելու համար, ունենք հնարավորություններ ու շատ կարճ ժամկետ։ Միայն թե դա պետք է այնուամենայնիվ հասկանան պետությունից ու բանակցելուց հեռու այս մարդիկ։ Հայաստանի այսօրվա իշխանությունը պետք է որոշի՝ տալի՞ս է Արցախին հայկական մնալու շանս, թե ոչ, տալի՞ս է Հայաստանին փրկելու, պատերազմից խուսափելու շանս, թե ոչ։ Այդ շանսը իրենց գնալու մեջ է։ Բան չի փոխվել։

yerevan.today