Բաքվի խոսքերը Թեհրանում անհամոզիչ են համարում. Ի՞նչ ոչ տարածաշրջանային ուժերի մասին է խոսել Իրանի ԱԳՆ ղեկավարը ՌԴ-ում
Իրանն արդեն հստակ արտահայտել է իր դիրքորոշումը թե՛ տարածաշրջանում, թե՛ Ադրբեջանում Իսրայելի ներկայության վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
44-օրյա պատերազմից հետո Իսրայելի ներկայությունը, նրա գնահատմամբ, ակնհայտ դարձավ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, ե՛ւ անվտանգության ոլորտում՝ ելնելով պատերազմի արդյունքներից։
Նա հայտնեց, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը Բաքվում «թարմացնում» է Իրանի զգոնության մակարդակը տարածաշրջանի նկատմամբ։
«Եթե Իրանը ԱԳ նախարարի բերանով Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում ընդգծում է, որ չի հանդուրժի տարածաշրջանում ոչ տարածաշրջանային ուժերի ներկայությունը, ապա ստեղծված իրավիճակում առաջին հերթին նկատի ունի Իսրայելի ներկայությունը, հատկապես հաշվի առնելով, որ խոսքը ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ լուրջ տնտեսական, ինչպես նաեւ ռազմական ներկայության մասին է»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը երեկ հայտարարել էր, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձեւաչափի շրջանակներում՝ մատնանշելով արտաքին միջամտության անընդունելիությունը։
Բեգլարյանը հավելեց, որ Իրանում կան պանթուրքիստական շարժումներին եւ գաղափարներին մոտ կանգնած շրջանակներ եւ գաղափարներ, որոնք փորձում են մանիպուլյացիաների դիմել, սակայն երկրի իշխանությունները, որոնք պարտավորվել են զբաղվել անվտանգության հարցերով, չեն ընդունում Ադրբեջանի բացատրությունները, թե Իսրայելի հետ համագործակցությունը ուղղված չէ Իրանի դեմ։
Պատգամավորը Բաքվի հայտարարություններն անհամոզիչ է համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում