Ցորի զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական գործ հարուցել Փաշինյանի դեմ
Հակակոռուպցիոն կոմիտեում մեկնարկել է 44-օրյա պատերազմում «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացված բողոքի քննությունը:
Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ զոհված զինծառայողների ծնողների կարծիքով իրենց կողմից ներկայացված հաղորդման վերաբերյալ Գլխավոր դատախազությունը ցուցաբերել է անգործություն: Նրա խոսքով՝ դատախազությունը որոշել է հաղորդումը կցել գեներալ Մոսվսես Հակոբյանի գործին. «Այդ երկու գործերը մեկ մյուսից էապես տարբերվում են, չեն վերաբերում նույն թեմային: Մեր հաղորդումը վերաբերում է նրան, որ Փաշինյանը հայտարարել էր՝ «կարող էր պատերազմը չլիներ և 5 հազար զոհերը չէին լինի, կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի», այդ հանգամանքն է ծնողներին հիմք տվել հաղորդում ներկայացնելու»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից