Կոլումբիայի ոստիկանապետն ասոել է, որ Պաբլո Էսկոբարի դեմ պայքարելու համար էկզորցիզմ է օգտագործել
Կոլումբիայի ոստիկանապետ, գեներալ Հենրի Սանաբրիան ասել է, որ ինքը եւ այլ սպաներ էկզորցիզմ են օգտագործել եւ աղոթել՝ հանցավորության եւ երկրի ամենահզոր հանցագործների դեմ պայքարելու համար, այդ թվում՝ թմրակարտելի առաջնորդ Պաբլո Էսկոբարի, հայտնում է AFP-ն։
Նստած իր աշխատասենյակում՝ շրջապատված խաչերով, Մարիամ Աստվածածնի պատկերներով եւ կաթոլիկ այլ խորհրդանիշներով՝ Սանաբրիան շաբաթ օրը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ այս կրոնական սովորույթներ վերջին 50 տարիների ընթացքում օգնել են ոստիկանությանը հարավամերիկյան երկրում տեղի ունեցած զինված հակամարտությունների ժամանակ:
Որպես օրինակ՝ նա հիշեցրել է ոստիկանական գործողությունները, որոնց արդյունքում սպանվել է Էսկոբարը (1993թ.), «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր»-ի պարտիզանական առաջնորդ Ալֆոնսո Կանոն (2011թ.) եւ նրա ռազմական հրամանատարը, որը հայտնի է որպես «Մոնո Ջոջոյ» (2010թ.):
«Սատանայի գոյությունը հաստատ է։ Ես տեսել եմ նրան, ես դա զգացել եմ», - ասել է Սանաբրիան Semana ամսագրին՝ խաչակնքելով ամեն անգամ սատանայի մասին հիշելիս:
Կոլումբացի գեներալի հայտարարությունները կատաղի բանավեճ են առաջացրել սոցիալական ցանցերում Կոլումբիայում, որը կաթոլիկ ավանդույթ ունեցող աշխարհիկ երկիր է:
Սանաբրիան նախկինում էլ վիճահարույց հայտարարություններ է արել։ Օրինակ՝ նա նախկինում դեմ է արտահայտվել աբորտին, որը Կոլումբիայում օրինական է մինչեւ հղիության 24-րդ շաբաթը, եւ պահպանակների օգտագործմանը, որը նա անվանել է «աբորտի մեթոդ»։
Անցյալ հոկտեմբերին նա Հելոուինը անվանել էր «սատանայական» տոն եւ իր թվիթերյան միկրոբլոգում գրառում կատարել Կանանց միջազգային օրվա մասին՝ այն համարելով սեռերի միջեւ տարբերության դրսեւորում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ