Այգիներում 10-15 բնակիչ էր աշխատում, ու ադրբեջանական կողմը սկսեց անկանոն կրակ բացել. Մաճկալաշենի գյուղապետ
Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող 10-15 քաղաքացի էր աշխատում, երբ ադրբեջանական կողմը սկսել է անկանոն կրակ բացել բնակիչների ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։
«Այդ խաղողի այգիները գյուղի մեջ չեն, այլ գյուղի հարեւանությամբ են։ Մոտ 10-15 մարդ էին աշխատում։ Ադրբեջանը ուզում է խանգարել, որ չաշխատենք։ Սեզոնը կապ չունի, աշնանը որ աշխատում էինք, չէին կրակում, հիմա ինչո՞ւ են կրակում. երեւի ուրիշ հարցեր կան էլի»,- ասաց Լեռնիկ Ավանեսյանը։
Նա ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո համայնքին շատ քիչ հողատարածք է մնացել։
Նշենք՝ ԱՀ ՆԳՆ-ն հաղորդել է, որ երեկ՝ մարտի 23-ին եւ այսօր առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել եւ կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել: Դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ