Վարդենիսում զուգագուլպան դեմքին քաշած կինը մտել է տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա, դեզոդոր փչել աչքերին
Մարտի 22-ին, ժամը 10․15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Լեռնագործների փողոցում բնակվող 31-ամյա կնոջ մայրն առավոտյան 8-ի սահմաններում աշխատանքի էր գնացել ու դուռը բաց թողել։ Ոստիկանությունից հայտնում են, որ զուգագուլպան դեմքին քաշած մի կին էլ մտել էր տուն, հարձակվել 31-ամյա տանտիրուհու վրա ու դեզոդոր փչել աչքերին։ Նա բռնություն գործադրելով ու դանակով սպառնալով՝ պահանջել էր ողջ ոսկեղենն ու փող, ապա հափշտակել ոսկյա շղթա, ականջօղեր ու 70․000 դրամ, ապա՝ հեռացել։
Վարդենիսի ոստիկանները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, արագ ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ՝ դեպքից կարճ ժամանակ անց հանցագործությունը բացահայտեցին։ 37-ամյա կինը, որը Մարտունի քաղաքի բնակիչ է, հայտնաբերվեց։
Իրավապահները ճշտեցին, որ նա շարժվում է մայրաքաղաքի ուղղությամբ, տեղեկությունը փոխանցվեց Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի պարեկներին ու Չարենցավանի ոստիկաններին։ Համատեղ աշխատանքի արդյունքում էլ Սևան-Երևան ավտոճաապարհին նա ձերբակալվեց։ Դանակը հայտնաբերվել է։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են փող, ոսկեղեն և այլն։ Կինը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում