Պետդեպը թվիթով արձագանքել է Փաշինյանի գրառմանը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Փաթելը պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը:
«Պետքարտուղար Բլինքենն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին աջակցելու գործում, եւ մենք ուրախ ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ճանապարհին ձեռք բերված առաջընթացի համար: Մենք բարձր ենք գնահատում այս առաջընթացի մասին Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը»,-գրել է Փաթելը Twitter-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի խաղաղության պայմանագիր, եւ այն հիմնված կլինի բարձր մակարդակով ձեռք բերված պաշտոնական հռչակագրերի վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս