Այսօրվա վարչապետ կոչեցյալը պարտավորություն է ստանձնել Արցախը հանձնել․ Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Շատերի կողմից քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը․ «2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին»։Ոմանք իրավացիորեն համարում են, որ այդ խոսքերից հետո Հայաստանը պետք է պայթեր՝ հեռացնելով պարտության պատասխանատու իշխանությանը։ Ոմանք էլ համարում են, որ Հայաստանի իշխանությունը չի համաձայնել կրակի դադարեցմանը, համարելով, որ «հաղթելու ենք»։ Ես համոզված եմ, որ 2020թ․ պատերազմը պայմանավորված էր «բարեկիրթ» գործընկերոջ հետ։Հիշենք պատերազմին նախորդող հռետորաբանությունը․ «Ղարաբաղի հարցը ժողովուրդը պետք է որոշի․․․Ինչ ուզում բանակցում ենք․․․Այնպիսի լուծում, որ կբավարարի Ադրբեջանի, Հայաստանի, Ղարաբաղի ժողովուրդներին․․․անվտանգություն, խաղաղություն․․․Սա Հայաստան է և վերջ․․․Եկեք պայմանավորվենք, որ ոչ մի դեպքում մեզ պարտված չենք ճանաչի․․․և այլ տխմարաբանություններ»։ Եթե սրան գումարենք նաև 2018թ․ սկսած հետևողական հակառուսական քաղաքականությունը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։Այսպես․ ժամանակին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների, այսօրվա վարչապետ կոչեցյալը պարտավորություն է ստանձնել Արցախը հանձնել։Նա հրահրել է պատերազմ , համոզված լինելով, որ Ադրբեջանը վերջնականապես կգրավի և կհայաթափի Արցախը, այդ իսկ պատճառով դեմ է եղել պատերազմը դադարեցնելուն։Ուղղակի, իր շահերից ելնելով Ռուսաստանը Ադրբեջանին սպառնալով դադարեցրեց պատերազմը, փրկելով Արցախի մեկ հատվածը։
Այս ամբողջ պատմության ոչ թե զավեշտը, այլ ողբերգությունն այն է, որ այդ դավաճանը շարունակում է իշխել և վաճառել հայրենիքը։ Ամոթ մեզ բոլորիս․․․


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից