ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով, զսպվածության կոչ է արել
ՌԴ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով եւ Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության եւ խաղաղ գործընթացի վերսկսման կոչ է անում, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկապես, մեզ մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը եւ Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, այն, որ կողմերը պատրաստ չեն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ փոխզիջումների հասնել», - ասել է Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղ գործընթացին այլընտրանք չի տեսնում. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, զսպվածություն ցուցաբերել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր մակարդակներում, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի պատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը եւ այլն։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս