ԱՄՆ-ում 11 տարում առաջին անգամ բնակարաններն էժանացել են. New York Post
2023թ. փետրվարի դրությամբ ԱՄՆ-ում 11 տարում առաջին անգամ բնակարանների գներն սկսել են իջնել, տեղեկացրել է New York Post-ը։
Երկրի անշարժ գույքի վաճառքի ազգային ասոցիացիան տեղեկացրել է, որ տները միջինն էժանացել են՝ իջնելով 363 հազար դոլարի։ Այս ցուցանիշը 0,2 տոկոսով ցածր է անցած տարվա նույն ցուցանիշից։ Ընդ որում՝ բնակարանի գներն ԱՄՆ-ում մինչ այդ բարձրանում էին 131 ամիս անընդմեջ։
Հրապարակման մեջ նշվել է, որ ամենից շատ իջել է բնակարանների գինն արեւմուտքում, որտեղ այդ էժանացումը միջինը կազմել է 5,6 տոկոս՝ մինչեւ 541 հազար դոլար։ Երկրի հյուսիս-արեւելքում բնակարանն էժանացել է 4,5 տոկոսով՝ իջնելով 366 հազար դոլարի։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս