Ֆրանսիայից զույգը դատական պայքար է մղում՝ իրենց որդուն Աիդ անվանելու իրավունքի համար
Ֆրանսիայից երիտասարդ ծնողները դատական պայքար են մղում՝ իրենց որդուն Աիդ անվանելու իրավունքի համար, գրում է Oddity Central-ը։
Քրիստինա Դեգրեն եւ Ռոդրիգո Վելասկեսը իրենց առաջնեկին ունեցել են անցյալ տարվա սեպտեմբերին։ Սակայն մինչեւ հիմա չկա պարտադիր փաստաթուղթ, որը տրվում է երեխայի ծնունդից հետո, քանի որ տեղական իշխանությունները հրաժարվում են գրանցել երեխայի անունը։
Կինը պատմել է, որ ամուսնու հետ որոշել են երեխային Աիդ անվանել՝ հին հունական Աստծո պատվին։
Ֆրանսիայում ծնողները չեն կարող երեխային ցանկացած անուն տալ։ Եթե իշխանությունները կարծում են, որ անունը հակասում է երեխայի շահերին, նրանք իրավունք ունեն խնդրել հորն ու մորը փոխելու այն։
«Մենք նրան Լյուցիֆեր կամ Սատանա չենք անվանել, մենք հիմար չենք։ Մենք պարզապես յուրահատուկ անուն էինք ուզում, որը լավ է հնչում», — շարունակել է Դեգրեն։
Դատարանն այս գործով որոշում պետք է կայացնի ապրիլի 4-ին։ Եթե դատարանը ուժի մեջ թողնի որոշումը, զույգը ստիպված կլինի այլ անուն ընտրել։ Ծնողներն արդեն հայտնել են բողոքարկելու մտադրության մասին։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս