Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների բանակցություններում քննարկվել է նաեւ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Հուլուսի Աքարի բանակցություններում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի եւ Հուլուսի Աքարի բանակցությունները կայացել են Անկարայի նախաձեռնությամբ, քննարկվել են «հացահատիկային գործարքը», Սիրիան եւ Ղարաբաղը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2023 թվականի մարտի 22-ին հեռախոսային բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են «Սեւծովյան նախաձեռնության» իրականացման արդյունքները, սիրիական եւ ղարաբաղյան կարգավորման հիմնահարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ոլորտներ», - հայտնել են ՌԴ ՊՆ-ից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը