Ուգանդայում պատգամավորները քրեականացրել են նույնասեռականությունը
Ուգանդայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը իշխանություններին լայն հնարավորություններ է տալիս նույնասեռականներին հետապնդելու համար, հայտնում է Euronews-ը։
Ըստ նոր նորմատիվ ակտի՝ հանցագործություն է դառնում ոչ միայն նույնասեռական սեքսը, այլ, եթե անձը իրեն որպես ԼԳԲՏ համայնքի անդամ է համարում։
Պատգամավորները օրինագծի տեքստում բազմաթիվ փոփոխություններ են կատարել։ Ըստ AFP-ի՝ դեռ հայտնի չէ, թե ազատազրկման ինչ ժամկետներն են հաստատվել։ Անգլալեզու մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ այսպես կոչված «նույնասեռական գործողությունները՝ ծանրացուցիչ հանգամանքներում» պատժվում են ընդհուպ մինչեւ մահապատիժ։
Օրենքի հեղինակ Ասուման Բասալիրվան ասել է, որ իր նախաձեռնությունը կոչված է «պաշտպանելու ուգանդացիների մշակույթը, իրավական, կրոնական եւ ընտանեկան արժեքները»։
Amnesty International-ը նախագահ Յովերի Մուսեվենիին կոչ է արել մերժել խորհրդարանականների ընդունած օրենքը՝ այն անվանելով «լուրջ հարձակում» ԼԳԲՏ+-ի վրա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս