Փետրվարին Միացյալ Թագավորությունում տարեկան ինֆլյացիան արագացել է՝ հասնելով մինչեւ 10,4 տոկոս
Մեծ Բրիտանիայում փետրվարին տարեկան ինֆլյացիան արագացել է՝ հասնելով մինչեւ 10,4 տոկոս, հունվարի 10,1 տոկոսից, հայտնում է Ազգային վիճակագրական վարչության (ONS) մամուլի ծառայությունը։
Այսինքն՝ փետրվարին Բրիտանիայում սպառողական գները ավելացել են 1,1 տոկոսով։ Վերլուծաբանները, որոնց շրջանում հարցում է անցկացրել DailyFХ-ը, ցուցանիշն ակնկալում էին 9,9 տոկոսի սահմանում։
Հունվարի երկրորդ կեսին ONS-ի մամուլի ծառայությունը հրապարակել էր տվյալներ, որոնց համաձայն՝ սպառողական գնաճը Մեծ Բրիտանիայում 2022 թվականի դեկտեմբերին կազմել է 10,5 տոկոս։
Անցյալ շաբաթ Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը, խորհրդարանում ելույթ ունենալով բյուջետային ուղերձով, վստահեցրել էր, որ երկրի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին չի հայտնվի տեխնիկական ռեցեսիայում ՝ արտաքին գործոնների փոփոխության եւ կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս