Արցախի շրջափակման 100-րդ օրը ՀՅԴ-ի երիտասարդները Ստեփանակերտում բողոքի ակցիա են իրականացրել (լուսանկարներ)
Արցախի շրջափակման 100-րդ օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր բողոքի ակցիա՝ արցախցու ձայնը լսելի դարձնելու, պայքարի վճռականություն արտահայտելու և հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից․
«Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ և երիտասարդական, ուսանողական և պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիվանագիտական մակարդակով, հանրային բեմերում չեն մոռացել Արցախը և ամեն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրությունը։ Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է և իր դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում՝ պարտադրելով հարգանք և ակնածանք»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը