Արեւմուտքը Ռուսաստանի ոչնչացմանն ուղղված լայնածավալ արշավ է սկսել․ Պատրուշեւ
ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները իրական տեղեկատվական արշավ են իրականացնում, որի նպատակն է վարկաբեկել Ռուսաստանին եւ ոչնչացնել նրա պետականությունը։ Երեքշաբթի Ուլյանովսկում կայացած հանդիպման ժամանակ ասյ մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հավաքական Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, լայնամասշտաբ տեղեկատվական արշավ է սկսել մեր երկիրը վարկաբեկելու համար, որն ուղղակիորեն կոչ է անում ոչնչացնել ռուսական պետականությունը»,- ասել է նա։
Ինչպես նշել է Պատրուշեւը, Ռուսաստանի հասարակության վրա աճող արտաքին տեղեկատվական եւ գաղափարական ազդեցությունը ուղղված է «ռուսական հիմնական հոգեւոր եւ բարոյական արժեքների, ընտանեկան ավանդույթների ոչնչացմանը, պատմական հիշողության վերափոխմանը, հասարակության ազգային, մշակութային եւ կրոնական հատկանիշներով պառակտմանը, ինչպես նաեւ ահաբեկչությանն ու ծայրահեղականության քարոզմանը»:
Պատրուշեւն ասել է, որ արտասահմանյան քարոզչական կենտրոնները «ընդլայնում են վերահսկվող լրագրողների եւ այսպես կոչված բլոգերների ցանցը, որոնց հիմնական ջանքերը կենտրոնացած են Ռուսաստանին նսեմացնող տեղեկատվական արշավներ կազմակերպելու վրա»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս