Ծառերը լիբանանյան ճգնաժամի զոհ են դարձել
El Pais թերթը գրում է, որ ծառերը լիբանանյան ճգնաժամի զոհ են դարձել։ Տեղի բնակիչները, կտրելով այն ծառերը, որոնք առանց այդ էլ դժվարությամբ են աճում երկրի չոր կլիմայական պայմաններում, նշում են. «Դիզելով տաքացնելը չափազանց դժվար է դարձել»։
Լիբանանի էներգետիկ աղքատությունը հանգեցնում է ծառերի հատմանը։ Ապօրինի հատվել են հարյուրավոր կաղնիներ, սոճիներ, եղեւնիներ եւ գիհիներ, որոնցից շատերը հարյուր տարեկան են եղել։
Տեղի բնակիչները նույնիսկ էլեկտրական սղոց չեն օգտագործում հսկաներին կտրելու համար՝ դրա համար էլ վառելիք չկա: Փայտն օգտագործվում է համեստ տները տաքացնելու համար։ Վառելափայտը, օրինակ, սկսել են լայնորեն օգտագործել Լիբանանի Մայֆուկ քաղաքում։
Ծառահատումներ են տեղի ունենում նաեւ Բիբլոսում՝ Լիբանանի ամենագեղեցիկ եւ լեռնային շրջաններից մեկում: Տարածաշրջանը կորցնում է դարավոր ծառերը։
Հունվարին Լիբանանում ՆԳ ժամանակավոր նախարարը խոստացել է ճգնաժամի ֆոնին կանխել քաղաքացիական նոր բախումը։ Նա հավելել է, որ զինված ուժերն ու ՆԳՆ աշխատակիցները պատրաստ են հակազդել երկրում միջկրոնական ատելություն սերմանելու փորձերին։
Լիբանանը կրոնի առումով ամենաբազմազան արաբական երկիրն է՝ բացի արաբների համար ավանդական սունի եւ շիա իսլամի, երկրում ապրում է մարոնի քրիստոնյաների մեծ համայնք, ինչպես նաեւ կաթոլիկներ եւ ուղղափառներ: Բացի այդ, երկրում ապրում են էթնոդավանական փոքրամասնություններ՝ ալավիներ եւ դրուզներ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս