Բարսելոնան կարող է մնալ առանց ծորակի ջրի՝ տոննաներով նեխած ձկների պատճառով
Կատալոնիայի Ժեներալիտետը Սաու ջրամբարից ձուկ որսալու հատուկ միջոցառման մասին է հայտարարել։ Կոմունալ աշխատողները պետք է տոննաներով ձուկ որսան։ Պատճառը տարածաշրջանում ստեղծված գլոբալ երաշտն է։
Գետի ծանծաղացման դեպքում, որը ձեւավորում է ջրամբարը, այդքան ձկները պարզապես կսատկեն թթվածնի պակասից, որից հետո կհայտնվեն ջրամբարում եւ կսկսեն նեխել՝ աղտոտելով Բարսելոնայի ջրմուղի ջուրը, գրում է El Pais-ը։
Հրատարակությունը հիշեցրել է, որ անցյալ տարի երաշտի պատճառով, Բարսելոնայի եւ Պիրենեյների միջեւ ճանապարհի կեսին, ճահճից զանգակատուն է հայտնվել։ Դրանք ռոմանական ոճի Սան Ռոման դե Սաու գյուղի մնացորդներն էին: 1962 թվականին պատնեշի կառուցումից հետո այն անցել է ջրի տակ, եւ ոչ ոք չէր մտածել, որ այն հնարավոր է տեսնել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս