Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Աշխարհ

Ո՞ր կենդանիներն են ամենաուժեղը կծում

Ո՞ր անհետացած եւ կենդանի արարածներն են իրականում ամենաուժեղը կծում:

Կծելու ուժը, ըստ Frontiers-ում հրապարակված ուսումնասիրության, այն ուժն է, որն առաջանում է վերին եւ ստորին ծնոտների մկանների եւ ոսկորների կողմից, երբ կենդանին կծում է:

Այսօրվա բոլոր կենդանի արարածներից աղի ջրային կոկորդիլոսը (Crocodylus porosus) ունի ամենաուժեղ կծելու ուժը, որը հայտնի է 16 460 նյուտոնով (նյուտոնները չափում են ուժի մեծությունը), համաձայն PLOS One ամսագրի։ Համեմատության համար նշենք, որ 1 նյուտոնը հավասար է մոտավորապես 0,10197162 կգ-ի։

Կան երկու հավակնորդներ, որոնք կարող են մարտահրավեր նետել եւ, հնարավոր է, նաեւ հաղթել կոկորդիլոսին, սակայն նրանց կծելու ուժը կենդանի վիճակում չի չափվել, քանի որ այս կենդանիները ջրային գիշատիչներ են: Եթե ​​հաստատվի, ապա ամենահզոր կծելու ուժը կարող է ունենալ մարդասպան կետը (Orcinus orca), որը Հոլանդական Շնաձկների Միության կողմից գնահատվել է 84 516 նյուտոն, որին հաջորդում է մեծ սպիտակ շնաձկան (Carcharodon carcharias) կծելու ուժը, որը կազմում է մոտ 18 հազար նյուտոն: Սա նկարագրվում է 2008 թվականին Journal of Zoology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, որի համար կիրառվել են համակարգչային մոդելներ:

Կծելու ուժը կարող է գնահատվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Այս պահին գոյություն ունեցող կենդանիները կարող են կծել՝ օգտագործելով ուժային սենսորը, ինչով գիտնականները չափել են աղի ջրային կոկորդիլոսի խայթոցը: Ապրող այն կենդանիների համար, որոնց գիտնականներն այս կերպ չեն կարողացել փորձարկել, ինչպիսիք են մահասպան կետերը եւ շնաձկները, կծելու ուժը հիմնված է նրանց մարմնի կառուցվածքի, ձեւի վրա:

Անհետացած կենդանիների դեպքում ամեն բան ավելի դժվար է։ Գանգում մնում են միայն ծնոտի ոսկորները, ինչի պատճառով էլ հետազոտողները համակարգչային սիմուլյացիաների միջոցով վերստեղծում են ծնոտի մկանները, որոնք վաղուց քայքայվել են:

Ջախջախիչ խայթոցի մեջ շատ առանձնահատկություններ կան, ներառյալ գլխի եւ ծնոտի ուժը: Ատամները նույնպես զենք են։

Այնուամենայնիվ, կա մեկ գործոն, որը գերիշխում է ըստ Ֆլորիդայի Տամպայի համալսարանի բնապահպանական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Դանիել Հյուբերի:

Հյուբերը պարզել է, որ գիշատչի չափը գերիշխում է, ներառյալ գլխի լայնությունը եւ ուժը: Նշանակություն ունեն ծնոտի ներդիր մկանները, որոնք պատասխանատու են ծնոտի ոսկորների փակման համար:

«Այս ներդնող մկանների չափը եւ դիրքը կարող են էվոլյուցիոն ձեւափոխվել՝ առավելագույնի հասցնելու մկանային ուժը, որը կարող է փոխանցվել խայթոցի ուժի», - ասել է նա Live Science-ին:

Նման ուժեղ թայթոց ունեցող ոչ բոլոր կենդանիներն են մեծ։ Ոմանք նույնիսկ գիշատիչ չեն: Համաձայն 2019 թվականի ուսումնասիրության, որը հրապարակվել է Proceedings of the Royal Society B-ում, Գալապագոսի մեծ ֆինչը (Geospiza magnirostris) ունի իր չափի համար ամենաուժեղ կծելու ուժը: Հետազոտության համաձայն՝ այս թռչունը կշռում է ընդամենը 33 գրամ, սակայն նրա կտուցը կարող է կոտրել կոշտ ընկույզներն ու սերմերը՝ 70 նյուտոն ուժգնությամբ, ինչը նշանակում է, որ այն ունի իր մարմնի չափի համար ամենահզոր կծելու ուժը:

Ինչպե՞ս կարող են մարդիկ համեմատվել նրանց հետ: Ամենաուժեղ խայթոցը, որը կարող է ունենալ մեր տեսակը, մոտավորապես 1000 Նյուտոն է, ուստի մենք նույնիսկ նույն լիգայում չենք: